Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել

Armenpress 21:27, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նոյեմբերի 19-ին՝ ժամը 14.30-ին, Գայ գյուղի հարակից դաշտում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am