ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Armenpress 21:12, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, խորհրդանշական հավաքականում գերակշռում են իսպանացի ֆուտբոլիստները:

21-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվել են Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը, Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին պաշտպան Ֆիլիպ Լամը, Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Արգենտինայի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին, և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am