Արման Թաթոյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին

Armenpress 19:43, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ուաշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմներըքաղաքացիական հասարակության հետ:

Անդրադարձել է կատարվել Հայաստանում խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող քայլերին, ինչպես նաև Խորհրդարանի հետ համատեղ աշխատանքի սկզբունքներին։ Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի կարողությունների զարգացման և դրա շրջանակում վերապատրաստման դասընթացներին առնչվող ծրագրերը: Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը Հայաստանի իրավական համակարգի շարունակական կատարելագործման հարցում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am