ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Armenpress 19:00, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում  տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լսումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր, սակայն հարցի քննարկումը հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգելու որոշում կայացվեց, քանի որ նիստին ներկա չէր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am