ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու

Armenpress 18:37, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության գծով խորհրդատու (Հայաստանի և Բելառուս) Ինոք Փեննի-Լային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ճանաչողական այցի շրջանակում Վրեժ Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ համակարգի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադարձավ առանձին ստորաբաժանումների աշխատանքին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փորձի փոխանակման նպատակով դասընթացների կազմակերպման և հնարավոր համագործակցության հետ կապված այլ հարցեր:

Ինոք Փեննի-Լային հույս հայտնեց, որ առաջիկա հանդիպումները երկուստեք արդյունավետ կլինեն՝ ընդլայնելով և ամրացնելով համագործակցության նոր փուլը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am