ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել հիպոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման առնչությամբ

Armenpress 18:22, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է Հիպոթեքային վարկի տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.

«Վերջին շրջանում հասարակության որոշ խմբերում քննարկվում  են  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից կիրառվող  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձի հետ կապված գործընթացները: Տարածվող երկիմաստ մոտեցումները, մտացածին լուրերը և տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հայտնում ենք. կառուցվող բնակարանի գնման իրավունքի կամ  նախնական առուվաճառքի պայմանագրերի (այդ թվում՝ պետական ծառայողների մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում) առկայության դեպքում քաղաքացիները օգտվել են ու շարունակելու են օգտվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված իրավունքից»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am