1000х90.jpg (78 KB)

Լեռնային Հայաստան, բեզոարյան թագավորություն. Ռուսական կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի վայրի բնության մասին

Armenpress 19:43, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական kovcheg.me կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, որում ներկայացնում է Լեռնային Հայաստանի վայրի  բնության գաղտնիքները և անդրադարձ կատարում երկրի լեռնային անտառներում ապրող բեզոարյան այծերին:

Ֆիլմի նկարագրությունում նշված է, որ վայրի բնության կյանքը միշտ գաղտնիք է, որը բացահայտելու հարցում Kovcheg-ի թիմին օգնել են նկարահանման ժամանակակից մեթոդները:

«Հրավիրում ենք մեզ հետ միասին այցելել Լեռնային Հայաստանի յուրօրինակ բնության օբյեկտներ և ավելի մոտիկից ծանոթանալ դրա վայրի բնակիչներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ֆիլմի նկարագրությունում:

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2013-2016թթ.: Այն պատմում է Kovcheg-ի թիմի կողմից Հայաստանի տարածքում իրականացրած մի քանի արշավների մասին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am