1000х90.jpg (78 KB)

Գիտնականներն արդյունավետ միջոց են գտել քաղցկեղի դեմ

Armenpress 15:00, 15 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն անոմալ T-բջիջները գտնելու եւ ոչնչացնելու միջոց են գտել: Հետազոտության տեղակագիրը հրապարակված Է MedicalXpress-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լիֆոման առաջանում Է վերասերված իմունային բջիջներից՝ լիմֆոցիտներից: Գոյություն ունեն երկու տիպի լիմֆոցիտներ՝ B-բջիջներ եւ T-բջիջներ: Վերջին մշակումներն օգնել են գտնելու հիվանդին բուժելու B-բջջային լիֆոմայից, սակայն T-բջջային լիֆոման մնում Է քաղցկեղի ամենաագրեսիվ եւ բուժման դժվար ենթարկվող ձեւերից մեկը:

T-բջիջները հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարում են՝ օգտագործելով C1 կամ C2 գեներից բաղկացած ռեցեպտորները: Մարդու օրգանիզմում կան մոտավորապես հավասար քանակությամբ T-բջիջներ՝ ինչպես C1 գեներով, այլնպես Էլ C2 գեներով: Եթե T-բջիջը վերասերվի, ապա բոլոր քաղցկեղային բջիջները կպարունակեն այդ գեներից սոսկ մեկը:

Նշվում Է, որ գիտնականները կարողացել են գտնել քաղցկեղային T -բջիջների ոչնչացման եղանակն առանց առողջներին վնասելու: Օրինակ՝ եթե քաղցկեղային T-բջիջները պարունակեն C1 գեն, ապա կոչնչանան սոսկ այդ գենով բջիջները, իսկ C2 պարունակող լիմֆոցիտները կմնան անվնաս: Այս մեթոդը մարդուն թույլ Է տալիս պահպանել իմունային համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am