Զիմբաբվեի նախագահն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են. News 24

Armenpress 12:09, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է News 24 գործակալությունը: Նրա տվյալներով՝ երկրի 93-ամյա ղեկավարը պատրաստվում Է հրաժարական տալ: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Զիմբաբվեի զինվորականները երկրի մայրաքաղաք Հարարայում արգելափակել են կառավարական շենքեր, խորհրդարան եւ դատարաններ տանող ճանապարհները:

Մինչ այդ զինվորականները կալանքի տակ են վերցրել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին, որը նախագահ Մուղաբեի զինակիցն Է: Իսկ վերջինս նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվուի հիմնական քաղաքական մրցակիցն Է, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին դրդել Է վճռական գործողությունների:

Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մի խումբ զինվորականներ Զիմբաբվեի մայրաքաղաքում հսկողության տակ են վերցրել երկրի հեռուստահաղորդումների պետական կորպորացիայի շենքը: Զինվորականները նաեւ գրավել են քաղաքի կենտրոնը, որտեղ լսվել են պայթյուններ: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն Է»: Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ:

Ավելի վաղ նա հայտարարել Էր, որ պատրաստ Է միջամտել, որպեսզի վերջ դնի Մնանգագվուի կողմնակիցների հալածանքներին, որը, ինչպես համարվում Է, փոխարինելու Է Մուղաբեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am