1000х90.jpg (78 KB)

Սաուդյան Արաբիայի նախարարությունն առաջին անգամ կանանց պաշտոնավարման մրցույթ Է հայտարարել. Al Arabiya

Armenpress 10:35, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ Է հայտարարել: Այս մասին, ինչպես հայնել Է Al Arabiya հեռուստաալիքը, նոյեմբերի 14-ին հայտարարել Է արդարադատության նախարար Վալիդ բեն Մուհամեդ աս Սամաանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մրցույթը հայտարարված Է չորս մասնագիտական ուղղություններով, որոնք, նախարարության դասակարգմամբ՝ ունեն ութերորդ կարգ: Կանայք կարող են «գիտական աշխատակիցների» թափուր պաշտոնների հավակնել «սոցիալական», «օրենսդրական» եւ «իրավաբանական» բնագավառներում, ինչպես նաեւ հավակնել «վարչական օգնականի» պաշտոնի: Հավակնորդուհիները պետք Է մասնագիտական ուղղություններով ունենան առնվազն մագիստրոսի աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am