ԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:15, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը: Նոյեմբերի 14-ի նիստում պատգամավորները քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց թվում՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցերը:

Նոյեմբերի 14-ին քննարկված հարցերից հատկանշական է նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կառավարությունը նախատեսում է աջակցություն տրամադրել մինչև երեխայի երեք տարին լրանալու խնամքի արձակուրդում գտնվող այն մայրերին, ովքեր կորոշեն աշխատանքի վերադառնալ մինչև երեխայի երկու տարին լրանալը:

 Ժամը 16:30-ից կմեկնարկի ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am