ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատն արգելեց «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրերը պետհիմնարկներում

Armenpress 10:00, 15 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդրական արգելք Է սահմանում բոլոր պետական հիմնարկություններում «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության եւ դրա դուստր կառույցների արտադրանքի օգտագործման վրա: Սույն նորման ներառված Է պաշտպանության նախարարության 2018 թվականի ֆինանսավորման օրինագծում, որը նոյեմբերի 14-ին ընդունվել Է ձայների մեծամասնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Տեքստի համաձայն՝ «ոչ մի նախարարություն, վարչություն, կազմակերպություն կամ ֆեդերալ կառավարության այլ գերատեսչություն չի կարող օգտագործել» սույն ընկերության կողմից մշակված ծրագրերը կամ սարքերը: Արգելքն ուժի մեջ Է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

Լուսանկարը` ТАСС


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am