Յոթ մարդ Է զոհվել ՌԴ Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռի կործանման հետեւանքով

Armenpress 09:50, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճշտված տվյալներով՝ յոթ մարդ Է զոհվել Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Լ-410 ինքնաթիռի կործանվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբում:

«Զոհվել Է յոթ մարդ եւ փրկվել Է մի երեխա»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Նորացված տվյալների համաձայն՝ ընդամենն օդանավում եղել Է ինը մարդ:

Փրկարարների տվյալներով՝ «Խաբարովսկի ավիաուղիների» ինքնաթիռը Խաբարովսկից մեկնել Էր Նելկան ավան: «Այն կոշտ վայրԷջք Է կատարել՝ չհասնելով թռիչքավայրԷջքային գոտուն: Ֆյուզելյաժը տրոհվել Է, հրդեհ եւ պայթյուն չի եղել»,- հավելել են գերատեսչությունում:

Ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդումն ստացվել Է տեղական ժամանակով ժամը 13:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 7:30-ին):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am