Հրշեջները մարել են Նորակերտում բռնկված հրդեհը. այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը

Armenpress 20:50, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 14-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի տներից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորակերտ գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի առաջին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:45-ին, մարվել՝ 15:25-ին:

Ամբողջությամբ այրվել են տան երկու ննջասենյակները և նախասրահը՝ գույքով (մոտ 85 քմ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am