Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը  

Armenpress 11:20, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմը 1958 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անցումային խաղերի երկրորդ փուլում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) խաղաց Շվեդիայի ընտրանու հետ և չկարողացավ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել, քանի որ նախորդ խաղում պարտվել էր նույն թիմին:

Շվեդիայի հավաքականը կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am