Տարվա լավագույն երգիչ Է ճանաչվել 19-ամյա կանադացի Շոն Մենդեսը

Armenpress 17:54, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Շոն Մենդեսը ստացել Է MTV Europe Music Awards-ի միանգամից մի քանի պարգեւ: Հաղթողների ամբողջական ցուցակը հրապարակված Է մրցանակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

19-ամյա Մենդեսը հաղթել Է «Լավագույն արտիստ», «Լավագույն երգ», ինչպես նաեւ «Երկրպագուների խոշորագույն բազա» անվանակարգերում: Տարվա գլխավոր հիպ-հոպ կատարող Է ճանաչվել ռեփեր Էմինեմը: Լավագույն ռոք-խումբ Է դարձել Coldplay կոլեկտիվը, լավագույն այլընտրանքային ռոքերներ՝ 30 Seconds To Mars-ը: Կուբան եւ Մեքսիկան ներկայացնող երգչուհի Կամիլա Կաբելոն հաղթել Է «Լավագույն փոփ-երաժիշտ» կատեգորիայում:

MTV Europe Music Awards մրցանակն ամեն տարի հանձնում են 1994 թվականից ի վեր: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունենում եվրոպական խոշորագույն քաղաքներից մեկում: EMA-ի հաղթողները որոշվում են մրցանակի կայքում անցկացվող ինտերնետ-քվեարկությամբ: Տարբեր ժամանակներում MTV Europe Music Awards-ի տարվա լավագույն երգչի պարգեւին արժանացել են Բրիթնի Սփիրսը, Դիմա Բիլանը, Բեյոնսեն, Ջասթին Բիբերը, Ռիհաննան, The Prodigy-ն եւ Մադոննան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am