Երևանում քաղաքացին ընկել է Դավթաշենի կամրջից/լրացված/

Armenpress 11:04, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Հ.-ն է:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն մինչև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների մոտենալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am