1000х90.jpg (78 KB)

Apple-ն ընդունել Է iPhone X-ի Էկրանի հետ կապված խնդիրները

Armenpress 12:59, 10 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան խոստովանել Է iPhone X-ի սենսորային Էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը, որոնց պատճառով ցուրտ եղանակին սմարթֆոնը դադարում Է արձագանքել հպմանը: Ընկերությունը պլանավորում Է շուտով շտկել այդ թերությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Loop-ը:

Apple-ում իրավիճակը մեկնաբանել են սոսկ այն բանից հետո, երբ դրա մասին գրել Է Reddit օգտատերը: Նրան պաշտպանել են iPhone X -ի տերերը: Խնդիրն այն Է, որ սմարթֆոնի Էկրանը դրսում օդի՝ զրոյին մոտ ջերմաստիճանի դեպքում դադարում Է արձագանքել հպումներին:

«Մենք գիտենք այն դեպքերի մասին, երբ iPhone X-ի Էկրանը ժամանակավորապես դադարում Է արձագանքել հպումներին ցուրտ միջավայր կտրուկ անցնելուց հետո: Մի քանի վայրկյան անց Էկրանը կրկին սկսում Է արձագանքել: Խնդրի լուծումը կդառնա սմարթֆոնի հետագա նորացումների խնդիրներից մեկը»,- նշել են ընկերությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am