Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստան-Ադրբեջան. ՈՒՂԻՂ

Armenpress 16:40, 3 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում մրցում է Ադրբեջանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին խաղատախտակին Լևոն Արոնյանի մրցակից Շահրիար Մամեդյարովն է: Սերգեյ Մովսեսյանը խաղում է Թեյմուր Ռաջաբովի հետ: Գաբրիել Սարգսյանն ուժերն է չափում Արկադի Նայդիչի հետ, իսկ վերջին խաղատախտակին Հրանտ Մելքումյանի հակառակորդը Ռաուֆ Մամեդովն է:

Հայաստանի կանանց հավաքականը մրցում է Հունգարիայի հավաքականի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am