Պուերտո Ռիկոյում Google-ի արձակած օդապարիկները մուտք են տրամադրում Համացանց

Armenpress 15:06, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google կորպորացիան սկսել Է ԱՄՆ-ի հետ ասոցիացված պետության՝ Պուերտո Ռիկոյի բնակիչներին անհաղորդալար Համացանցի մուտք տրամադրել երկինք արձակված օդապարիկների միջոցով, երկիր, որը վերջերս լրջորեն տուժել Է փոթորիկներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նեշել են Google-ում, առայժմ արձակվել են հատուկ սարքավորանքով հանդերձված սոսկ մի քանի օդապարիկներ, որոնք գտնվում են գետնից շուրջ 18 հազար մետր բարձրության վրա եւ Wi-Fi-կապի մուտք են տրամադրում: Դրանք աշխատում են արեգակնային Էներգիայով, ուստի ազդանշանն ստացվում Է սոսկ օրվա լույս ժամանակ:

Կորպորացիայում հայտնել են, որ մոտ ժամանակներս կարձակվեն եւս մի քանի աերոստատներ: Ընդամենն, ըստ ԱՄՆ-ի Ֆեդերալ հանձնաժողովի հետ ձեռք բերված պայմանավորվածության, Google-ը մտադիր Է արձակել մինչեւ 30 օդապարիկ, որոնք ինտերնետ-ազդանշան կհաղորդեն Պուերտո Ռիկոյի ամենահեռավոր եւ դժվարամատչելի շրջաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am