Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի առաջնության արծաթե մեդալակիր  

Armenpress 11:28, 27 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի կազմում դարձել է Իրանի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մանուկյանը հանդես է գալիս «Սինա Սանատ»-ի կազմում: Հայ ըմբիշն անցկացրած երկու գոտեմարտերում էլ հաղթանակ է տարել: «Սինա Սանատ»-ը եզրափակիչում պարտվել է «Ռազի»-ին:

Այս տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նա Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am