Վախճանվել է նկարիչ Սարո Գալենցը  

Armenpress 15:24, 26 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա կյանքից հեռացել է 71 տարեկանում: 

Սարո Գալենցը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հարություն Կալենցի և ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արմինե Կալենցի որդին է։ Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում: Այդ տարվա գարնանը՝ մայիս ամսին Սարո Գալենցի ծնողները նրա ավագ եղբոր՝ Արմեն Գալենցի հետ մշտական բնակվելու էին տեղափոխվել Լիբանանից Հայաստան։ Ավարտելով Երևանի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` 1960-1965 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում։ Այնուհետև նկարչություն և տեքստիլ դիզայն է սովորել Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, հետագայում` Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում։

Սարո Գալենցի ստեղծագործությունները ներկայացվել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ ՌուսաստանումՖինլանդիայումԲուլղարիայումՀնդկաստանումՇրի ԼանկայումՍիրիայում և Կանադայում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am