Թվայնացման շնորհիվ Մխիթարյան միաբանության ժառանգությունն ավելի լավ կպահպանվի և կուսումնասիրվի

Armenpress 13:58, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթարյան միաբանությունում տեղի են ունենում մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Կարծում եմ` թվայնացնելով դրանք, կարելի է փրկել խունացումից, նաև ավելի հեշտությամբ տեղափոխել Հայաստան` Մատենադարան և կատարել աշխատանքներ»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Մխիթարյան միաբանությունում կուտակված է մեծ ժառանգություն՝  հատկապես ձեռագիր մատյանների տեսքով: Նախարարի կարծիքով՝ մոտ 5000 օրինակ ձեռագիր մատյանների ուսումնասիրությունն ու տպագրությունը ներկայումս շատ կարևոր է: Ամեն օր միաբանություն են այցելում զբոսաշրջիկներ, ծանոթանում նյութերին: Իսկ այնտեղ հավաքված նյութերը ոչ միայն հայկական, այլ նաև համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am