Հայտարարվել են աշխարհի լավագույն դիջեյները

Armenpress 13:10, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: DJ Mag հանդեսը կազմել Է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Հրատարակության կայքում հրապարակված ցուցակում տեղ Է գտել հարյուր երաժիշտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշի առաջատարն Է դարձել 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսը: Այդ դիրքը նա զբաղեցնում Է երկրորդ տարին անընդմեջ: 2016 թվականին երաժիշտը դարձել Էր DJ Mag-ի վարկանիշում հայտնված ամենաերիտասարդ դիջեյը:

Երկրորդ տեղում Dimitri Vegas & Like Mike բելգիական դուետն Է, երրորդ հորիզոնականում՝ նիդեռլանդացի դիժեյ Արմին վան Բյուրենը, որն ավելի վաղ եղել Է DJ Mag-ի ցուցակի առաջատարը:

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ դիջեյներ Hardwell-ը, Tiսsto-ն, The Chainsmokers դուետը, Դեւիդ Գետտան, Աֆրոջեկը, Սթիվ Աոկին եւ ամերիկացի Marshmello-ն: Ցուցակը կազմվել Է ընթերցողների քվեարկության հիման վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am