1000х90.jpg (78 KB)

Պրոֆեսոր Քիլաջյանը ցանկություն է հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը

Armenpress 12:40, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու  արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:

Նախարարը ողջունել է առաջարկը և դրական գնահատել հայ անվանի մասնագետների ներգրավումը ոլորտի զարգացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am