Մանվել Գրիգորյանին չի զարմացրել նախագահների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի պահվածքը

Armenpress 12:31, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին չի զարմացրել Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծում լարվածություն առաջացնելու գործելաոճը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանը խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Նախագահները բազմաթիվ անգամներ հանդիպել են, բայց տեսել ենք, որ այդ հանդիպումներից  հետո անընդհատ նույն բանն է կրկնվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիգորյանը:

ԵԿՄ նախագահը լավատեսորեն չի տրամադրված Ադրբեջանի կողմից ապակառուցողական գործելաոճը փոխելու հարցում: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է գնալ շփման գծում լարվածությունը սրելու ճանապարհով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am