1000х90.jpg (78 KB)

«Հին Երևան» նախագծի շրջանակում կվերականգնվի Աֆրիկյանների տունը

Armenpress 13:44, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Երեւան» նախագծով վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում «Հին Երևան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լևոն Վարդանյանը տեղեկացրեց, որ 150 մլն դոլարի ներդրումներ են իրականացվել: «Աշխատանքներն ընթանում են, տեմպը նորմալ է: Ծրագիրը վարչապետին է ներկայացվել, բոլոր հանձնարարակաները տրվել են: Այժմ 3 կառույց վերականգնվում են»,-ասաց ճարտարապետը: Լևոն Վարդանյանը նշեց, թե մեկ այլ խոչընդոտ էր աշխատանքների ընթացքում ստորգետնյա ջրերի հոսքը:  Նա ընդգծեց, որ վերականգնման աշխատանքները մի քանի ամիս առաջ են սկսվել, բայց Տերյան փողոցում ստորգետնյա կառույցների վերականգնման աշխատանքների ժամանակ ջրեր են դուրս եկել, որոնց պատճառով ծրագիրը դադարեցվել է, ապա վերսկսվել:

«Դրենաժային ցանց է տեղադրվելու՝ բետոնային աշխատանք սկսելու համար»,- ընդգծեց Լևոն Վարդանյանը և նշեց, որ մյուս կտորը կլինի Տերյանի փողոցում, շենքը ստորգետնյա 3 հարկ կունենա:

«Հին Երևան» նախագծի հեղինակը շեշտեց, որ վերականգնման աշխատանքները սկսվելու են Տերյանի փողոցից մինչև Հանրապետության փողոց: Տերյանում ստորգետնյա կառույցների վերականգնումից հետո կվերականգնվի Հանրապետության հրապարակի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գտնվող՝ Միրզոյան եղբայրների տունը: Դրանից հետո կվերականգնվեն նաև Արամի փողոցի Հախնազարյանների, ինչպես նաև` Աֆրիկյանների տները: Ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ ներդրողները նոր թափ են հաղորդել ծրագրին, և այս տարի արդեն երկաթբետոնյա կոնստրուկցիաները վեր կբարձրանան: Ճարտարապետն ասաց, որ կան 19-րդ դարի վերջի, 20-դարի սկզբի 14 հուշարձան- շենք, և եթե ծրագիրը չլիներ, դրանք կվերանային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am