Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Ֆիլիպինների մրցաշարի 8-րդ տուրում

Armenpress 01:06, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակվում է հաջող ելույթները Ֆիլիպինների մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նեգրոս օփեն»-ում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Գրիգորյանի մրցակիցն այս տուրում 18-ամյա միջազգային կարգի շախմատիստ Վիետնամը ներկայացնող Տրան Թանգն էր: Գրիգորյանն առավելության հասավ պարտիայի 45-րդ քայլին:

Այս տուրից հետո Գրիգորյանն ունի 6 միավոր, իսկ առաջատարը՝ 7: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am