ՀՀ ոստիկանության Մուշի բաժինը ստացել է շմոլ գազից թունավորման ահազանգ

Armenpress 21:52, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.40-ին  հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ալվարդ Մ.-ն, 1977 թ. ծնված Վահրամ Մ.-ն և 1987 թ. ծնված Ստանիսլավա Կ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից,

մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը լոգանք ընդունելիս, լոգարանի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am