Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Նովրուզ Մամեդովի հայտարարությանը

Armenpress 21:18, 17 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը: «Ժնևի հանդիպումից հետո ՀՀ Նախագահի՝ Ադրբեջանի նախագահի հանդեպ դիվանագիտկան պարկեշտությունը պահպանող մեկնաբանությունների ֆոնին Նովրուզ Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am