Բրյուսելում տասից ավելի մարդ Է ծխից թունավորվել ԵՄ-ի Խորհրդի նիստում

Armenpress 14:52, 13 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում տասից ավելի մարդ Է հոսպիտալացվել ԵՄ-ի Խորհրդի «Եվրոպա» շենքում ծխից թունավորվելու պատճառով, տարհանում Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ասված Է ԵՄ-ի Խորհրդի՝ հոկտեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ:

Դրանում նշվում Է, որ միջադեպի պատճառ Է դարձել օդափոխման համակարգի խափանումը խոհանոցում: ԵՄ-ի խորհուրդը հավատացնում Է, որ միջադեպը չի խանգարի հոկտեմբերի 19-20-ին նույն այդ շենքում Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am