Ռուսաստանն ուժեղացնում է հսկողությունը ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ

Armenpress 14:36, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել Է հսկողությունը Հայաստանից, Ադրբեջանից եւ Բելառուսից ներկրվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ կապված արգելված (պատժամիջոցների գործողության ներքո գտնվող) արտադրանքի մատակարարումների հաճախացած փորձերի հետ: Այդ մասին ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, այդ երկրներում ստացվող արգելված արտադրանքն այնուհետեւ փորձում են ներկրել Ռուսաստան՝ այն ներկայացնելով որպես այդ պետությունների տարածքում արտադրված ապրանքներ: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ հատկապես դա վերաբերում Է լոլիկին:

«Ուժեղացված հսկողություն Է սահմանվում այդ երկրներից ներկրվող ամբողջ պտուղ-բանջարեղենի նկատմամբ: Լոլիկի գծով Ռոսսելխոզնադզորը մակնշման լրացուցչի պահանջներ Է մտցնում»,- հայտարարել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am