Կորեացիներն այդպես Էլ չսիրեցին Gangnam Style երգին նվիրված արձանը

Armenpress 14:11, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի բնակիչները շարունակում են քննադատել Gangnam Style երգին նվիրված արձանը, որը դրված Է Սեուլի Կաննամ հեղինակավոր շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին:

Արձանի նախագիծը, որը երկու հսկայական խաչված ձեռքերի տեսք ունի, ի սկզբանե սվիններով Է ընդունվել: Դրան դեմ Է արտահայտվել նաեւ երգի հեղինակն ինքը՝ կորեացի երգիչ PSY-ը:

Չնայած դրան, 2016 թվականի ապրիլին քանդակը տեղադրել են Սեուլի COEX առեւտրացուցահանդեսային կենտրոնի մերձակայքում:

Թեեւ այդ ժամանակվանից մեկուկես տարի Է անցել, կորեացիները շարունակում են գանգատվել կառույցից: Շատերն այն համարում են անճոռնի եւ չհիմնավորված թանկ: Հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգը հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում դիտել Է շուրջ 100 մլն մարդ: Հինգ տարվա ընթացքում այն հավաքել Է ավելի քան 2,9 մլրդ դիտում: Այն երկար ժամանակ առավել մեծ ժողովրդականություն վայելող հոլովակն Էր համարվում YouTube-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am