Apple-ը պատմել Է iPhone X-ի ապագայի մասին

Armenpress 12:47, 12 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը պատմել Է, որ iPhone X-ի հայտնվելով ընկերությունում սկսվում Է սմարթֆոնների դիզայնի նոր դարաշրջան: Այդ մասին նա պատմել Է Brutus Casa ճապոնական հրատարակությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով 9to5mac-ին:

«Առաջ այն զգացողությունը կար, որ Էկրանը եւ կորպուսը տարբեր բաղադրատարրեր են: Մենք միշտ ցանկացել ենք միավորել այդ, թվում Է թե, տարբեր մասերը: Նայելով iPhone X-ին, որի ստեղծման համար երկար տարիներ Է պահանջվել, ես վստահությամբ կարող եմ ասել, որ մենք վերջապես կարողացել ենք հասնել դրան,-ասել Է Այվը:-Մենք բազմաթիվ լուրջ մտահղացումներ ունենք եւ արդեն աշխատում եք դրանց վրա: Խոսքն ավելի շուտ վերաբերում Է ոչ թե iPhone-ի հետ կապված աշխատանքներն ավարտելուն, այլ զարգացման նոր գլուխ սկսելուն»:

Դրա հետ մեկտեղ նա պատմել Է Face ID-ի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ այն, որ գոյություն ունի սմարթֆոն, որն ստույգ ճանաչում Է իր տիրոջը, շատ ավելի կարեւոր Է, քան կարող Է թվալ: Apple-ում աշխատել են այն բանի վրա, որ գործառույթն առավելագույնս աննկատ աշխատի օգտատիրոջ համար, եւ նա ընդհանրապես չմտածի դրա մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am