Կառավարությունը 2018 թվականին «Հայփոստ»-ը կմասնավորեցնի

Armenpress 11:44, 12 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգի ևս երեք ամսով՝ մինչ 2017 թվականի տարեվերջ: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնվել է հավատարմագրային կառավարման՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին և 2016թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել հավատարմագրային կառավարման պայմանագիր:

Պայմանագրով՝ հավատարմագրային կառավարման ժամկետը սահմանվել է 9 ամիս (ավարտը՝ 2017թ. սեպտեմբերի 30):

«Հաշվի առնելով, որ «Հայփոստ»-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և կառավարության 2017թ. հունիսի 19-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համաձայն՝ նախատեսվում է մինչև 2018թ.ավարտը իրականացնել «Հայփոստ»-ի մասնավորեցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am