Իսպանիայի կառավարությունը «կվերականգնի օրենքը», եթե Կատալոնիան անկախանա

Armenpress 17:05, 9 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը «օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման» գործողություն կձեռնարկի, եթե Կատալոնիայի խորհրդարանը միակողմանի կարգով անկախություն հայտարարի: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խոստացել Է փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան:

«Մենք կփորձենք հնարավորինս փոքր վնաս հասցնել մեր որոշումներով, բայց թող ոչ ոք չկասկածի. եթե անկախություն հայտարարեն, որոշումներ կընդունվեն օրենքի եւ դեմոկրատիայի վերականգման համար»,- հայտարարել Է Իսպանիայի կառավարության նախագահի տեղակալը Cadena Cope ռադիոկայանին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե կառավարությունը կկիրառի արդյոք Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ Է տալիս կասեցնել հանրակցության ինքնավարության կարգավիճակը, Սանտամարիան չի բացառել այդ հնարավորությունը, բայց վերապահում Է արել, որ նման որոշումը հարկավոր կլինի փորձել համաձայնեցնել մյուս քաղաքական կուսակցությունների հետ:

Բացառված չԷ, որ կատալոնական խորհրդարանը հոկտեմբերի 10-ի նիստում, հանրաքվեի մասին օրենքին համապատախան, որն ընդունվել Է սեպտեմբերի 6-ին, միակողմանի կարգով հռչակի Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը: Թեեւ նիստի օրակարգում այդ կապակցությամբ պաշտոնական կետ առայժմ չկա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am