Amnesty International-ի ակտիվիստներին  Թուրքիայում կարող են դատապարտել  15 տարվա ազատազրկման

Armenpress 17:16, 8 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատախազությունը պահանջում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության թուրքական ներկայացուցչության ակտիվիստներին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտնել է «Դողան» գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ահաբեկչական կազմակերպության մասնակցության մեղադրանք է ներկայացվել 11 իրավապաշտպանի, որոնցից 8-ը կալանավորված են։

Հուլիսի կեսերին թուրքական դատարանը վճիռ կայացրեց  կալանավորել 6 իրավապաշտպանի, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավարին։ Նրաք բոլորը կասկածվում են   ահաբեկչական գործունեության մեջ։

Ներկայում նման կասկածանքով Թուրքիայի  քննչական մեկուսարաններից մեկում է գերմանական Welt թերթի լրագրող Դենիզ Յուջելը։ Դա վերջին տարվա ընթացքում Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման գործոններից մեկն է։ Անկարայում իրավապաշտպանների ձերբակալմանը Գերմանիայի ԱԳՆ-ի արձագանքը համարում են միջամտություն Թուրքիայի դատական համակարգին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am