1000х90.jpg (78 KB)

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

Armenpress 15:34, 7 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ընտրվեց հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում կայացած ընտրության արդյունքում: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:

Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի մահից հետո: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am