1000х90.jpg (78 KB)

Ցանցում հայտնվել Է ամերիկյան հովազի հետ կայմանի մահացու գոտեմարտի տեսանյութը

Armenpress 15:54, 5 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են Պանատալում՝ Բրազիլիայի տեկտոնական իջվածքում, ամերիկյան հովազի եւ կայմանի մահացու գոտեմարտի կադրերը: Տեսանյութը, որը նկարահանվել Է բրիտանացի լուսանկարիչ Քրիս Բրունսքիլի կողմից, զետեղել են Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Կադրերում երեւում Է, որ կայմանը հարձակվել Է հովազի վրա եւ նրան քաշ տվել ջրի տակ: Մի ակնթարթ կենդանիները թաքնվում են ջրի տակ, բայց տեսանյութի ավարտին դուրս են գալիս ջրի երես: Հաղթում Է հովազը, որն սկսում Է կայմանին քաշել ափ՝ նրան պահելով իր ծնոտների մեջ: Կայմաններն ալիգատորների ընտանիքի փոքր ներկայացուցիչներն են, որոնց երկարությունը հազվադեպ Է գերազանցում երկու մետրը: Հիմնականում այս սողունները տարածված են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am