1000х90.jpg (78 KB)

Մեկնարկել է բասկետբոլի Մ16 տարեկանների առաջնությունը  

Armenpress 12:25, 2 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց մինչև 16 տարեկանների Հայաստանի բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ Երևանից և մարզերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության մեկնարկային տուրում «Շենգավիթ»-ը սեփական մարզադահլիճում 76-50 հաշվով առավելության հասավ «Արթիկ»-ի նկատմամբ, ԵՃՇՊՀ –ի մարզադահլիճում «Պոլիտեխնիկ»-ը 22-75 հաշվով պարտվեց «Գրանդ Սպորտ» ակումբին:  «Վանաձոր»-ը 52 - 47 հաշվով առավելության հասավ «Աջափնյակ»-ի նկատմամբ: «Արաբկիր խաղեր»-ը 49-51 հաշվով պարտվեց «Գյումրի»-ին, իսկ տուրի վերջին խաղում ԽՄՕՄՄ-ը 91-17 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am