Բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը նվաճեց «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը  

Armenpress 14:22, 25 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն իր հերթական հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում կայացած մենամարտում Ազատը 10-ռաունդանոց մենամարտում հաղթեց մեքսիկացի Սերխիո Ֆրիասին և նվաճեց «WBC Continental Americas Super Bantamweight» տիտղոսը: Սա բռնցքամարտիկի 13-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

Ֆրիասը նախորդ տարի նոկաուտի էր ենթարկել Վիկ Դարչինյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am