Հայաստանում հնարավոր է արևմտահայերենով դպրոցներ ստեղծվեն

Armenpress 18:41, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր փորձեր են արվում արևմտահայերենով դպրոց ունենալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Ես դեմ եմ ներառական կրթության մեջ միայն դիտարկել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Սիրիահայ երեխաների ընդգրկումը մեր կրթական համակարգ ևս ներառական կրթություն է», - նշեց նախարարը։

Համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվել է ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Հատուկ 4 դպրոցների և երեխաների գնահատման կենտրոնի վերակազմավորման արդյունքում ձևավորվել է 6 տարածքային մանկավարժական աջակցության կենտրոն Երևան, Գորիս, Կապան, Սիսիան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում: Լոռու և Սյունիքի մարզերի հատուկ դպրոցներում սովորող բոլոր երեխաներն ընդգրկված են հանրակրթական դպրոցներում:

Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության մեջ ընդգրկված է շուրջ 5800 երեխա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am