1000х90.jpg (78 KB)

Էյֆելյան աշտարակ՝ 1889-ին դրա բացման պահից 300 մլն մարդ Է այցելել

Armenpress 17:50, 22 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ Է այցելել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտնել Է SETE ընկերությունը, որն զբաղվում Է այդ տուրիստական օբյեկտի սպասարկմամբ:

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ ծրագրված են տոնական միջոցառումներ, սպասվում են երաժիշտների ելույթներ եւ լուսային շոու: Էյֆելյան աշտարակը այցելության համար բացվել Է 1889 թվականին: Դրա բարձրությունը 324 մետր Է, եւ այն համարվում Է առավել հաճախվող վճարովի տեսարժան վայրն աշխարհում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am