Թելերսոնը չի պատրաստվում թողնել ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը

Armenpress 17:08, 22 Սեպտեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեքս Թելերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում Է մնալ իր պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ Էին հայտնվել այն մասին, որ Թելերսոնը կարող Է պաշտոնաթող լինել, իսկ նրա տեղը կզբաղեցնի ՄԱԿ-ին առընթեր ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:

«Կարծում եմ՝ մենք պետքարտուղար ունենք: Եվ ես կարծում եմ, որ նա պլանավորում Է մնալ իր պաշտոնում»,-ասել Է Թիլերսոնը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի ընթացքում խնդրել Էին մեկնաբանել այդ ասեկոսեները: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին նախօրյակին հայտարարել Է, թե չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալ: «Ո՛չ, չեմ ցանկանում»,-ասել Է Հեյլին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

«Ես պարզապես փորձում եմ լավ անել իմ գործը եւ պատասխան տալ դրա համար: Ես փորձում եմ ամերիկյան ժողովրդին իրազեկել այն ամենի մասին, ինչ գիտեմ: Ես փորձում եմ հնարավորինս ավելի լավ ծառայել այս երկրի նախագահին: Եթե մարդիկ ցանկանում են այդ մասին ինչ-որ այլ բան մտածել, դա նրանց գործն Է, եւ ես դրա վրա ժամանակ չեմ ծախսում»,- հավելել Է Հեյլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am