Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից

Armenpress 12:14, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել ՊՍԺ-ի իր թիմակիցներից և Կավանիից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է L'Equipe: Ֆուտբոլիստներին հաշտեցրել է ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան: Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոն»-ի հետ խաղի ժամանակ ընդհարումից հետո Նեյմարը և Կավանին հանդերձարանում շարունակել են տարաձայնությունը, ինչը մոտ է եղել նույնիսկ կռվի վերածվելուն:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել ամառային տրանսֆերի ժամանակ` դառնալով պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը (222 միլիոն եվրո):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am