1000х90.jpg (78 KB)

Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին. արաբագետ

Armenpress 17:51, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում նման դիտարկում արեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:

«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում մեծ թափ են ստացել քաղաքական իսլամիզմը, սուննիական ծայրահեղական այն գաղափարախոսությունները, որոնք ներառվել են ջիհադիստական կառույցների գործունեության մեջ: Տարածաշրջանում կրոնական մոլեռանդության դրսևորումների ֆոնին հատկանշական է հատկապես այն, թե ինչ չափով է Հայաստանն առնչվում Մերձավոր Արևելքին և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի համար՝ թաքնված նույն այդ Մերձավոր Արևելքում: Մեր չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան և Իրանն անմիջականորեն ներգրավված են սիրիական պատերազմում: Եթե դրան գումարենք նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի՝ սիրիական հիմնախնդրում ակտիվորեն ներգրավված լինելը, պարզ կդառնա, որ մենք շատ մոտիկ ենք Մերձավոր Արևելքի խնդիրներին»,- ասաց արաբագետը:

Խոսելով Մերձավոր Արևելքի հայ համայնքների մասին՝ նա նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր դրանք բացառիկ կարևոր դեր են խաղացել հայ-արաբական և հայ-իրանական կապերի ամրապնդման համր:

«Համայնքներն արել են առավելագույնը՝ դիվանագիտության ոլորտում հաջողված աշխատանք տանելու համար»,-ընդգծեց Արաքս Փաշայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am