Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան ԵՄ անդամ լինել չի կարող. Օզդեմիր

Armenpress 17:15, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հերթական անգամ հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիային երբեք չի հաջողվի դառնալ Եվրամիության անդամ երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Պատգամավորն ընդգծել է, որ դեմ է Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները ամբողջովին դադարեցնելուն: Այդուհանդերձ Օզդեմիրը շեշտել է. «Էրդողանին թիրախավորող տնտեսական միջոցները կարող են ազդեցիկ լինել: Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ Եվրամիության անդամ լինել չի կարող»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am