Ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երեք մարզուհի    

Armenpress 15:11, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի աղջիկների պատանեկան հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի 23-30-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Պրիշտինա մեկնելու են երեք մարզուհի: 15 տարեկանների պայքարին կմասնակցեն 69 կգ քաշային Լիաննա Գյուրջյանը եւ 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը, նույնպես 75 կգ քաշային Աիդա Մանուկյանը հանդես կգա 17 տարեկանների առաջնությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am