Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վայրում հայտնաբերվել են երկու տեսակի զենքի պարկուճներ

Armenpress 14:36, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենտրոնում կրակոցները հնչել են ինքնաձիգից և ատրճանակից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին, որ Վերնիսաժի հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում կա մեկ սպանված։

«Դեպքի վայրում հայտնաբերվել է AK-74 տեսակի ինքնաձիգ, ինչպես նաև ինքնաձիգի և ատրճանակի պարկուճներ։ Այսինքն, նախնական տվյալներով, դեպքի վայրում աշխատել է երկու տեսակի զենք»,- նշեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարվում է քննություն դեպքի մանրամասները և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունից հայտնեցին, որ մահացածը 1974 թ-ին ծնված Գ.Մ.-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվաը՝ 1978թ-ին ծնված, առայժմ անհայտ անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am