Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

Armenpress 14:16, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:

Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ  ընդգծել են, որ  առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով   առևտրաշրջանառության ծավալների աճի առումով:  Անդրադարձ է եղել  նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am